Նկարիչ, ռեժիսոր Վալենտին Պոդպոմոգովը 100 տարեկան է:
Պոդպոմոգովը մտերիմ էր բազմաթիվ նշանավոր արվեստագետների ու գրողների հետ: Դրանց թվում էր նաև Պարույր Սևակը: Նրանց մտերմության արդյունքում էլ «ծնվեց» Պոդպոմոգովի ազգանվան հայերեն տարբերակը: «Սևակն իմ անունը հայերեն է թարգմանել: Ստացվել է Ենթաօգնականյան»,- մի առիթով ասել է նկարիչը:
Հետաքրքրական է, որ Պոդպոմոգովը նաև մի քանի ֆիլմերում էպիզոդիկ դերեր է խաղացել: Առավել նշանավորը, թերևս, «Տղամարդիկ» ֆիլմն էր, որտեղ նա մարմնավորում էր պրոֆեսորի դերը, ով բազմաթիվ դուստրեր ուներ:
Հովիկ Չարխչյան